ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.07.2015
Օգոստոսի 6-ին ժամը 12.00-ին տեղի կունենան Արջուտի հանքավայրի հանքաքարի վերամշակման գործարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. օգոստոսի 6-ին, ժամը 12.00-ին ՀՀ Լոռու մարզի Արջուտի գյուղապետարանում տեղի կունենան Արջուտի հանքավայրի հանքաքարի վերամշակման գործարանի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումներ:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ Լոռու մարզի, Արջուտի գյուղապետարանում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: