2015թ. հուլիսի 31-ին ժամը 11:00-ին ՀՀ բնապահպանության նախարարության (Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ) նիստերի դահլիճում տեղի կունենա <<ՄԱԿ-ի <<Կլիմայի փոփոխության մասին>> շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության <<Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները>> հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի հասարակական լսումը:
Մասնակցել ցանկացող հասարակական կազմակերպությունները կարող են իրենց մասնակցությունը հաստատել մինչև 29.07.2015թ. ժամը 1600-ը` գրանցվելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի /press@mnp.am/ էլեկտրոնային հասցեով, կամ դիմել Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն / հեռ. 011-818-517/:
Փաստաթղթին կարող եք ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության կայքից /www.mnp.am/:
ՀՀ բնապահպանության նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն