ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.07.2015
Օգոստոսի 4-ին ժամը 12.03-ին տեղի կունենան Բորբորթի դիաբազային պորֆիրիտների հանքերևակման հարավ-արևելյան տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումնե

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. օգոստոսի 4-ին, ժամը 12.30-ին ՀՀ Լուռու մարզի Մարցի գյուղապետարանում տեղի կունենա ՙՎահե-Վանյան՚ ՍՊ ընկերության կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Բորբորթի դիաբազային պորֆիրիտների հանքերևակման հարավ-արևելյան տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: