ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.07.2015
Հուլիսի 27-ին ժամը 12.00-ին տեղի կունենան նախատեսվող սպորտային համալիրի և բազմաֆունկցիոնալ զվարճանքի կենտրոնի նախնական հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. հուլիսի 27-ին, ժամը 12.00-ին Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա ծռեր 1-3 հասցեում տեղի կունենան քաղաքացի Ա. Գևորգյանի կողմից ներկայացված նախատեսվող սպորտային համալիրի և բազմաֆունկցիոնալ զվարճանքի կենտրոնի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Երևանի քաղաքապետարանում հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: