ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.06.2015
Հուլիսի 2-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան Լանջաղբյուրի հրաբխային ավազի հանքավայրի հանքերևակման տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. հուլիսի 2-ին, ժամը 12.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի գյուղապետարանում տեղի կունենա «Մ.Մ.Պ.» ՍՊ ընկերության կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի հրաբխային ավազի հանքավայրի հանքերևակման տեղամասում երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում :

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի գյուղապետարանում, հեռ. 010/22-02-18: