<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. հունիսի 25-ին, ժամը 12.30-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի գյուղապետարանում տեղի կունենա «Ռամ Գրուպ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գետի ավազանի Տիգրանագետ վտակի վերին հոսանքի ոսկեբեր ցրոնների հանքերևակումում ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Սոթքի գյուղապետարանում հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: