ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.10.2017
Արզնիի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի 1/62, 3/62, 6/64 հորատանցքերի Արզնի ածխաթթվային հանքային ջրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հոկտեմբերի 19-ին ժամը 11:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքապետարանի շենքում տեղի կունենան ՀՀ Կոտայքի մարզի Արզնիի ածխաթթվային հանքային ջրերի  հանքավայրի 1/62, 3/62, 6/64 հորատանցքերի Արզնի ածխաթթվային հանքային ջրի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Արզնի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 010221568, 010220218: