22.05.2015
Հունիսի 5-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան Գեղաշեն գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման համաձայն, Ձեր լիազորությունների շրջանակներում խնդրում եմ ապահովել ս.թ. հունիսի 5-ին, ժամը 12.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի գյուղապետարանում նախատեսվող Գեղաշեն գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների իրականացումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի գյուղապետարանում: