ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.05.2015
Հունիսի 4-ին, ժամը 11.00-ին տեղի կունենան Ավդրամանի պեմզային տուֆի հանքավայրի Ձոր տեղամասում երկրաբանական ուսումնսիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման համաձայն, Ձեր լիազորությունների շրջանակներում խնդրում եմ ապահովել ս.թ. հունիսի 4-ին, ժամը 12.00-ին ՀՀ Շիրակի մարզի Բագրավանի գյուղապետարանում նախատեսվող <<Անի Տուֆ Պրոդուկտ>> ՍՊ ընկերության կողմից ներկայացված Ավդրամանի պեմզային տուֆի հանքավայրի Ձոր տեղամասում երկրաբանական ուսումնսիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների իրականացումը:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, ՀՀ Շիրակի մարզի Բագրավանի գյուղապետարանում: