21.04.2015
Մայիսի 8-ին, ժամը 14.00-ին տեղի կունենան Այրում քաղաքի նախկին պահածոների գործարանի հարևանությամբ բնական ցեոլիտից մանրացված արտադրատեսակների արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2015թ. մայիսի 8-ին, ժամը 14.00-ին ՀՀ Տավուշի մարզի Այրումի քաղաքապետարանում տեղի կունենան Այրում քաղաքի նախկին պահածոների գործարանի հարևանությամբ բնական ցեոլիտից մանրացված արտադրատեսակների արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Այրումի քաղաքապետարանում, հեռ. 22-02-18, 22-15-68: