ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.04.2015
Մայիսի 8-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան Ավդրամանի պեմզային տուֆերի հանքավայրի աշխատանքային նախագծի հիմանական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 12-րդ, 13-րդ հոդվածների, 19-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի 5-րդ կետի և 26-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 6-րդ գլխի 46-րդ մասով սահմանված կարգով 2015 մայիսի 8-ին, ժամը 12.00-ին ՀՀ Շիրակի մարզի Բագրավանի գյուղապետարանի շենքում տեղի կունենան <<Անի Ապար>> ՍՊԸ կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Ավդրամանի պեմզային տուֆերի հանքավայրի աշխատանքային նախագծի հիմանական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-15-68, 098-01-20-25: