ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.04.2015
Մայիսի 5-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի բարելավման աշխատանքային նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. մայիսի 5-ին, ժամը 12.00-ին ՀՀ Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի բարելավման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ Լոռու մարզպետարանում, հեռ. 22-02-18, 22-15-68, 091-11-44-99: