08.04.2015
Ապրիլի 14-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան Շաղափի մարմարացված կրաքարերի երևակման <<Երանի>> տեղամասի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2015թ. ապրիլի 14-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արարատի մարզի Շաղափի գյուղապետարանում տեղի Շաղափի մարմարացված կրաքարերի երևակման <<Երանի>> տեղամասի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Շաղափի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-15-68, 093-88-00-22: