09.03.2015
Մարտի 24-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 35-րդ և 36-րդ կետերով սահմանված կարգով 2015թ. մարտի 24-ին, ժամը 12.00-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի՝ Արմանիսի միջնակարգ դպրոցի դահլիճում նախատեսվում է իրականացնել Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-15-68: