ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.02.2015
Փետրվարի 19-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան Կարապիձորի լիթոիդային պեմզաների հանքավայրի 2-րդ տեղամասի աշխատանքային նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 6-րդ գլխի 44-րդ մասով սահմանված կարգով ս.թ. փետրվարի 19-ին, ժամը 12.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Նուռնուսի գյուղապետարանում տեղի կունենան Կարապիձորի լիթոիդային պեմզաների հանքավայրի 2-րդ տեղամասի աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Նուռնուսի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: