<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 1-ին գլխի 3-րդ մասի 1-ին կետով և 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. փետրվարի 16-ին, ժամը 11.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքի գյուղապետարանում տեղի կունենան Զովունի գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Զովունու գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 091-8147-47: