15.01.2021
«Մերձմոսկովյան» ՍՊ ընկերության ՀՀ Շիրակի մարզի Այգաբացի անդեզիտաբազալտների հանքավայրի 1-ին և 2-րդ տեղամասերում օգտակար հանածոների արդյունահանման ընդլայնման հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. հունվարի 29-ին ժամը 12:00-ին Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «Մերձմոսկովյան» ՍՊ ընկերության ՀՀ Շիրակի մարզի Այգաբացի անդեզիտաբազալտների հանքավայրի 1-ին և 2-րդ տեղամասերում օգտակար հանածոների արդյունահանման ընդլայնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: