ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.01.2021
«Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. փետրվարի 9-ին ժամը 14։30-ին Լոռու մարզի Ախթալայի քաղաքապետարանում տեղի կունենա «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացում շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: