14.01.2021
«Մգրիգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Ձորաղբյուրի տուֆերի հանքավայրի արդյունահանման աշխատանքային նախագծի հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. հունվարի 25-ին, ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Մաստարայի համայնքապետարանում տեղի կունենա Արագածոտնի մարզի Ձորաղբյուրի տուֆերի հանքավայրի արդյունահանման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։(2-րդ փուլ) Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: