14.01.2021
«ՄԱԼԱԽԻՏ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Վայոց Ձորի մարզի Սալիի տրավերտինների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. հունվարի 25-ին ժամը 12։00-ին Վայոց Ձոր մարզի Եղեգիս համայնքի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՄԱԼԱԽԻՏ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Վայոց Ձորի մարզի Սալիի տրավերտինների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումը (4-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: