14.01.2021
«Երևաննախագիծ» ՓԲԸ կողմից ներկայացված Նոր Նորք վարչական շրջանի գոտևորման նախագծի հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. հունվարի 22-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա Երևաննախագիծ ՓԲԸ կողմից ներկայացված Նոր Նորք վարչական շրջանի գոտևորման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: