ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.01.2021
«ՄԵՐՈՒԺ ԵՎ ԷԼԵՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Եղնիկի տուֆերի հանքավայրի հարավային տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. հունվարի 21-ին ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Եղնիկի համայնքապետարանի շենքում  տեղի կունենան «ՄԵՐՈՒԺ ԵՎ ԷԼԵՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Եղնիկի տուֆերի հանքավայրի հարավային տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: