29.12.2020
«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն,. 2021 թվականի հունվարի 14-ին ժամը 12:00-ին Արարատ քաղաքային համայնքի նիստերի դահլիճում (ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, Շահումյան 36, Արարատի մշակույթի կենտրոն) տեղի կունենա «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության հանրային քննարկումներ (4-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: