28.12.2020
«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «ՀՀ Արարատի մարզի Կարմիրսարի կրաքարային մերգելների հանքավայրի» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. հունվարի 14-ին ժամը 12:00-ին Արարատի մարզի Այգեզարդի համայնքապետարանում տեղի կունենա «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «ՀՀ Արարատի մարզի Կարմիրսարի կրաքարային մերգելների հանքավայրի» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումը (4-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: