28.12.2020
«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ կողմից ներկայացված Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա 18/1, 18/2, 18/4, 18/13, 18/14 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիր կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. հունվարի 19-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենան, «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ կողմից ներկայացված Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա 18/1, 18/2, 18/4, 18/13, 18/14 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիր կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: