ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.12.2020
«Էկո Գրուպ Ինտերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության արտադրական տարածքում արտադրական թափոնների ջերմային վնասազերծման կայանքի տեղադրման հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոց 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայր, 3-րդ հարկ) տեղի կունենա «Էկո Գրուպ Ինտերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության արտադրական տարածքում արտադրական թափոնների ջերմային վնասազերծման կայանքի տեղադրման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/:  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: