22.12.2020
«Վիկակո» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Շիրակի մարզի Անիպեմզայի և տուֆերի հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. դեկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին Շիրակի մարզի Մարալիկ համայնքի Անիպեմզա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ «Վիկակո» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Շիրակի մարզի Անիպեմզայի և տուֆերի հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։(2-րդ փուլ) Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: