21.12.2020
«Ա․Ա․Բ Պրոեկտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Քարաբերդի գաբրո-դիորիտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. դեկտեմբերի 29-ին ժամը 12:30-ին, Քարաբերդի համայնքապետարանում տեղի կունենա «Ա․Ա․Բ Պրոեկտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Քարաբերդի գաբրո-դիորիտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ փուլ/։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: