ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.12.2020
«Վարդենիս Քարհանք Վարչություն» ԲԲԸ-ի կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Սուբաթանի տուֆի հանքավայրի արդյունահանման աշխատանքների հաշվետվության հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Գեղաքարի համայնքապետարանում տեղի կունենա՝ «Վարդենիս Քարհանք Վարչություն» ԲԲԸ-ի կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Սուբաթանի տուֆի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ։(4-րդ փուլ) Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: