ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.12.2020
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ  ընկերության կողմից իրականացվող «Մուսալեռ» 220կՎ օդային գծի միացումը «Երևանի ՋԷԿ» ենթակայանին ծրագրի շրջանակներում կազմված 2.63կմ երկարություն ունեցող 220կՎ «Մուսալեռ»-«ԵրՋԷԿ» օդային գծի կառուցման  հանրային քննարկումների վերա

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. դեկտեմբերի 25-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի, Գ. Նժդեհ փ. 26 հասցեում գտնվող Շենգավիթի համայնքապետարանի վարչական շրջանի շենքում տեղի կունենա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ  ընկերության կողմից իրականացվող «Մուսալեռ» 220կՎ օդային գծի միացումը «Երևանի ՋԷԿ» ենթակայանին ծրագրի շրջանակներում կազմված 2.63կմ երկարություն ունեցող 220կՎ «Մուսալեռ»-«ԵրՋԷԿ» օդային գծի կառուցման  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: