18.12.2020
«ՄԼ Մայնինգ» ՍՊ ընկերության կողմից, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ. Մելիքյան 2/1 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. դեկտեմբերի 28-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Դ. Անհաղթի փողոց հ. 11 հասցեում (վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ՄԼ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ. Մելիքյան 2/1 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: