ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.12.2020
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (Idea) հիմնադրամ Գյումրու «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցման հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. դեկտեմբերի 23-ին ժամը 15:00-ին Շիրակի մարզի Գյումրիի համայնքապետարանի շենքում տեղի կունենա  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (Idea) հիմնադրամ Գյումրու «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցման շրջակա  միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: