ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.12.2020
«Հայնախագիծ» ԲԲԸ կողմից ներկայացված «Արագածոտն-2», «Արագածոտն-10», «Արագածոտն-11» միկրոռեգիոնալ մակարդակի  համակցված  տարածական պլանավորման  փաստաթղթի հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին հեռավար «Օn-line» ձևաչափով «Zoom» ծրագրի կիրառմամբ տեղի կունենա «Հայնախագիծ» ԲԲԸ կողմից ներկայացված «Արագածոտն-2», «Արագածոտն-10», «Արագածոտն-11» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հայտի և դրա փորձաքննական  գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: