ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.12.2020
«ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲ ընկերության կողմից ներկայացված Բջնիի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 1/67 /2-ԷԿ կրկնորդ/ և 8/69 հորատանցքերից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների և «ՌՌՌ» հանքային ջրերի շշալցման գործարանի ընդլայնման հանրային ք

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. դեկտեմբերի 22-ին ժամը 15:00-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲ ընկերության կողմից ներկայացված Բջնիի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 1/67 /2-ԷԿ կրկնորդ/ և 8/69 հորատանցքերից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների և «ՌՌՌ» հանքային ջրերի շշալցման գործարանի ընդլայնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: