ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.12.2020
 «ԲԵՍԹ ՓՐՈՓԵՐԹԻՍ» ՍՊ ընկերության կողմից Հալաբյան փողոց 75/1 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. դեկտեմբերի 22-ին ժամը 11։00-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ա.Սարգսյան փողոց, շենք 5 հասցեում /վարչական ղեկավարի նստավայրում/ տեղի կունենա «ԲԵՍԹ ՓՐՈՓԵՐԹԻՍ» ՍՊ ընկերության կողմից Հալաբյան փողոց 75/1 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: