08.12.2020
«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Թաղամիրի ոսկու երևակման տարածքում 2020-2023թթ. իրականացվելիք երկրաբանական ուսումնասիրությունների հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. դեկտեմբերի 16-ին ժամը 14:00-ին Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանում տեղի կունենա «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Թաղամիրի ոսկու երևակման տարածքում 2020-2023թթ. իրականացվելիք երկրաբանական ուսումնասիրությունների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: