ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.12.2020
 «Վիգեն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճքի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի  թիվ 8P հորատանցքի շահագործման  աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ դեկտեմբերի 17-ին ժամը 12:00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճքի համայնքապետարանում տեղի կունենա «Վիգեն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճքի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի  թիվ 8P հորատանցքի շահագործման  աշխատանքների  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական  գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):     Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: