07.12.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված «Ծովագյուղի ԳԲԿ-Ճամբարակ» ստորգետնյա միջին ճնշման D=300մմ չգործող գազատարի ապամոնտաժման հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ դեկտեմբերի 18-ին, ժամը 12-00-ին Շողակաթի համայնքապետարանում տեղի կունենա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված «Ծովագյուղի ԳԲԿ-Ճամբարակ» ստորգետնյա միջին ճնշման D=300մմ չգործող գազատարի ապամոնտաժման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: