<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի IV-րդ գլխի 35-րդ և 36-րդ մասերով սահմանված կարգով ս.թ. դեկտեմբերի 29-ին, ժամը 11.00-ին` ՀՀ Շիրակի մարզի Ձորակապ համայնքի 1-ին փողոց 16 հասցեում տեղի կունենան <<Հայկ-Գոռ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Ձորակապ, Սառնաղբյուր համայնքների խաչմերուկում նախատեսվող ԱԳԼՃ կայանի կառուցման փաստաթղթի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Ձորակապի գյուղապետարանում հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: