ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.12.2020
«Արծաթե Սյուն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Շիրակի մարզի Գոգհովիտի բազալտի  հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ դեկտեմբերի 21-ին ժամը 14:00-ին Շիրակի մարզի Սարապատ համայնքի Գոգհովիտ վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա  «Արծաթե Սյուն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Շիրակի մարզի Գոգհովիտի բազալտի  հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումը (4-րդ փուլ):     Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: