04.12.2020
«ՀԻԴՐՈ» ՍՊ ընկերության Սյունիքի մարզի Վաղատինի ավազակոպճային խառնուրդի երևակման տեղամասում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ դեկտեմբերի 16-ին ժամը 14:00-ին Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանում՝ տեղի կունենա «ՀԻԴՐՈ» ՍՊ ընկերության Սյունիքի մարզի Վաղատինի ավազակոպճային խառնուրդի երևակման տեղամասում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: