17.12.2014
ս.թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան Եղեգնուտի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման աշխատանքային նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 7-րդ, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի VI-րդ գլխի 46-րդ մասերով սահմանված կարգով ս.թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 12.00-ին ք. Երևան, Լեռ Կամսարի փող. 30/2 բն. 17 հասցեում տեղի կունենան ՀՀ Լոռու մարզի Եղեգնուտի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Եղեգնուտի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 093-20-22-57: