02.12.2020
«Մեր Քարեր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Մարտունու բազալտների հանքավայրի /1-A բլոկ/ «Գեղհովիտ» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ դեկտեմբերի 10-ին ժամը 12:30-ին, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի համայնքապետարանում տեղի կունենա «Մեր Քարեր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Մարտունու բազալտների հանքավայրի /1-A բլոկ/ «Գեղհովիտ» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4րդ փուլ/։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: