ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.11.2020
«ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ ԱՂԵԿՅԱՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Մոնթե Մելքոնյան 16 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ դեկտեմբերի 16-ին ժամը 12 :00-ին Երևան քաղաքի Սեբաստիայի փողոց հ.32 հասցեում (վարչական շրջանի շենք) տեղի կունենա Մոնթե Մելքոնյան 16 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: