27.11.2020
«ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏՈՐՖ» ԲԲ ընկերության կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Մասրիկի տորֆի հանքավայրի «ԳԻԼԻ-1» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ դեկտեմբերի 16-ին ժամը 14:00-ին Գեղարքունիքի մարզի Տորֆավանի համայնքապետարանում տեղի կունենա «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏՈՐՖ» ԲԲ ընկերության կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Մասրիկի տորֆի հանքավայրի «ԳԻԼԻ-1» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: