ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.12.2014
ս.թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի արդյունահանման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով ս.թ. դեկտեմբերի 23-ին ժամը 12.00-ին Երևան քաղաքի Սունդուկյան 23/100 հասցեում տեղի կունենան <<Գրեյդ Ռեդմետ>> ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի արդյունահանման աշխատանքային նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ: