26.11.2020
«Ի ԷՅ ԷՆԵՐՋԻ ԸԴՎԱՅԶՈՐԻ» ՍՊԸ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի տարածքում նախատեսվող 198․7մՎտ հզորությամբ հողմակայանի շինարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2020թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 11.00-ին Հրազդանի համայնքապետարանում, նույն օրը ժամը 15.00-ին Գավառի համայնքապետարանում տեղի կունենան «Ի ԷՅ ԷՆԵՐՋԻ ԸԴՎԱՅԶՈՐԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի տարածքում նախատեսվող 198․7մՎտ հզորությամբ հողմակայանի շինարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: