26.11.2020
«Բերիություն» Ա/Մ Մարտունու շրջանի միավորում ԲԲԸ-ի կողմից ներկայացված՝ Գեղարքունիքի մարզի Մոլիձորի անդեզիտաբազալտների երևակման տարածքում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ դեկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի համայնքապետարանում տեղի կունենա «Բերիություն» Ա/Մ Մարտունու շրջանի միավորում ԲԲԸ-ի կողմից ներկայացված՝ Գեղարքունիքի մարզի Մոլիձորի անդեզիտաբազալտների երևակման տարածքում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։(2-րդ փուլ) Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: