25.11.2020
«Ջինջ Արփա» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող «Վայոց ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի «Ջերմուկի անտառպետության» տարածքում 6.5հա տարածքի անտառապատման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. դեկտեմբերի 7-ին ժամը 14:00-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա «Ջինջ Արփա» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող «Վայոց ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի «Ջերմուկի անտառպետության» տարածքում 6.5հա տարածքի անտառապատման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: