ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.11.2020
«Մկրտիչ Ումրոյան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Արեգնադեմի բազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. դեկտեմբերի 11-ին ժամը 14:00-ին Շիրակի մարզի Ամասիայի միացյալ համայնքի Արեգնադեմի վարչական տարածքում տեղի կունենա  «Մկրտիչ Ումրոյան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Արեգնադեմի բազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):    Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: